«168 ժամ». Սյունիքի մարզպետը Գեղիի հանքավայրը վաճառել է Մաքսիմ Հակոբյանին

«168 ժամ». Սյունիքի մարզպետը Գեղիի հանքավայրը վաճառել է Մաքսիմ Հակոբյանին

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ընդ որում` բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը: Երեկ թերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել Սյունիքի մարզպետից, ով նախ նշեց, թե պատրաստվում է մտնել օդանավ, ապա հերքեց տեղեկատվությունն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Ավելի ուշ թերթը փորձեց որոշակի տեղեկություններ ստանալ նաև ԱԺ պատգամավոր Մ. Հակոբյանի որդուց` Վահե Հակոբյանից, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---