ԷՍՏՈՆԻՈՅՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻՆՏԵԼԻԵՆՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ

PanARMENIAN.Net - Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյուիտելի խոսքերով` Էստոնիայում բնակվում է ավելի քան 2 հազար հայ: Մի քանի տարի առաջ Տալլինում բացվել է հայկական եկեղեցի: Մեր տվյալներով` Էստոնիայում հայերը փոքր ինչ շատ են եւ երկիր նոր գաղթածների հետ նրանց թիվը կարող է հասնել 3 հազար մարդու: Բացի եկեղեցուց Տալլինում ընթացիկ տարվա սեպտեմբերից գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ ցանկացողները կարող են սովորել հայերեն: Հայերն Էստոնիայում հիմնականում ինտելիգենցիայի ներկայացուցիչներ են: Համայնքի խնդիրներից մեկը պատմական հայրենիքի հետ կապերի հաստատման դժվարությունն է: Մասնավորապես, Էսոտոնիայում բնակվող որոշ հայ ուսանողներ, որոնք ցանկանում են իրենց ուսումը շարունակել Հայաստանում, դժվարություններ են ունենում էստոնական ԲՈՒՀ-երից գործերը Հայաստան տեղափոխելու առնչությամբ` կապված համապատասխան փոխադարձ նորմատիվային ակտերի բացակայության հետ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---