Յուրա Մովսիսյանի դուբլը «Կրասնոդարին» հաղթանակ է բերել Ռուսաստանի առաջնության առաջին տուրում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» կազմում երկու անգամ առանձնացավ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա 41-րդ րոպեին խփեց իր թիմի առաջին գոլը, ապա հաջող իրացրեց 11-մետրանոցը` դառվալով դուբլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում` 65-րդ րոպեին, «Ռուբինի» ֆուտբոլիստները ևս 11-մետրանոց հարվածով, գոլի հեղինակ դարձան, սակայն այդպես էլ չկարողացան հավասարեցնել հաշիվը: Խաղն ավարտվեց հօգուտ Կրասնոդարի` 2:1: «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խաղից հետո ասել է, որ խաղից առաջ ծրագրում էր օգտագործել Մովսիսյանի արագության առավեկությունը հակառակորդի կենտրոնական պաշտպանների նկատմամբ: «Մենք փորձում էինք օգտագործել Մովսիսյանի արագությունը: Անգամ կար խաղի հատուկ ծրագիր, որը հաշվի էր առնում եղանակը, հակառակորդի կենտրոնական պաշտպանների շարժունությունը, քաշը, հասակը: «Ռուբինը» շատ ուժեղ թիմ է, իսկ մենք ուրախ ենք նոր խաղաշրջանը սկսել նման մրցակցի նկատմամբ հաղթանակով»,-Մուսլինի խոսքը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |