Բրեդ Շերման.Արցախը, չնայած բոլոր դժվարություններին, զարգացնում է ժողովրդավարությունը![]() 24 հուլիսի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Բակո Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Իր ուղերձում Շերմանը, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ Բակո Սահակյանին վերընտրվելու կապակցությամբ: Անկախության հռչակումից ի վեր, Արցախը, չնայած բոլոր դժվարություններին, զարգացնում է ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը, չնայած բազմաթիվ դժվարություններին: Ես նաև շնորհավորում եմ Արցախի ժողովրդին` ԼՂՀ հերթական ժողովրդավարացման վկայություն դառնալով: Ես շարունակելու եմ աշխատանքս Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեում, որպեսզի համոզված լինեմ, որ մեր արտաքին քաղաքականությունն աջակցում է ԼՂՀ անկախությանն ու բարգավաճմանը»: Արցախի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2012թ հուլիսի 19-ին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքը, ցուցակներում ընտրողների ընդհանուր քանակը եղել է 99 227 մարդ, ընտրատեղամասերի հանձնած քվեաթերթիկները եղել են 102 283հատ, մարված քվեաթերթիկները` 29 324 հատ, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը կազմել է 72 958 մարդ: Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22 967 մարդ, Բակո Սահակյանի օգտին` 47 095,Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 մարդ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |