2012-ի առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 717 999 ուղևոր24 հուլիսի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-հունիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրել է 717 999 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 670 152 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 384 037 մարդ` 2011թվականի 360 611-ի դիմաց, մեկնել է 333 962 մարդ` 2011 թվականի 309 541-ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5513 տոննա բեռ` 2011թ. 4099 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 2857 տոննա բեռ` 2011թ. 1674 տոննայի դիմաց և ներկրվել է 2656 տոննա` 2011թ. 2425 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 4864` 2011թ. 4392-ի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |