Հանրապետության գյուղերում տեղադրվել են 30 բիոզուգարաններ

Հանրապետության գյուղերում տեղադրվել են 30 բիոզուգարաններ

PanARMENIAN.Net - Հանրապետության երեք գյուղերում տեղարդվել են ավելի քան 30 բիոզուգարաններ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը: Նրա խոսքով, այդ գյուղերն են Աբովյանից ոչ հեռու գտնվող Ֆոնտան, և Արարատի մարզի Հայանիստ և Խաչփառ գյուղերը:

Զուգարանները հիմնականում տեղադրվել են գյուղերի դպրոցներում, և Հայանիստի տներում: Այստեղ բարձր են գռունտաջրերը, և հորատիպ զուգարանները ջրամատակարարման և ոռոգման համար վնասակար են: Բացի այդ, անցկացվել են ջրագծեր:

Փորձագետի խոսքով, գյուղերը հենց այդպես չեն ընտրվել, նկատի է առնվել բնակիչների սոցիալական վիճակն ու աղիքային հիվանդությունների բարձր աստիճանը:

Սիմոնյանը նշեց, որ մեկ բիոզուգարանի կառուցման գումարը կախված է, թե ինչ շինարարական նյութ է օգտագործվում: Միջին գինը կազմում է 2-3 հազար դոլար մեկ զուգարանի համար:

Գումարները ՀԿ-ն ձեռք է բերում միջազգային գրանտերի միջոցով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---