ՀԱՐՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԵՐԸ ՀԱԿԱԿՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՀԱՐՑՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 4 ՏՈԿՈՍԻ ՄՈՏ

PanARMENIAN.Net - «Տոլերանտություն թե քսենոֆոբիա» հարցման տվյալները նոյեմբերի 16-ին հրապարակվել են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի պաշտոնական կայքում: Այդ հարցման տվյալների համաձայն, բացահայտ հարցին «Կան արդյո՞ք ազգություններ եւ ժողովուրդներ, որոնց ներկայացուցիչները նյարդայնացնում են ձեզ կամ հակակրանք առաջացնում, եւ եթե կան, ապա որո՞նք են», ռուսաստանցիների 56 տոկոսը նշել է, որ բոլորին վերաբրվում է միատեսակ: 13 տոկոսը անբարյացակամ են չեչենների նկատմամբ, 6 տոկոսը ընդհանուր առմամբ կովկասցիների նկատմամբ, 5 տոկոսը` ադրբեջանցիների եւ գնչուների հանդեպ: Հայերը «հավաքել են» 4 տոկոս, իսկ վրացիներն ու հրեաները` 3-ական տոկոս: Նրանց հաջորդում են չինացիներն ու տաջիկները, իսկ 12 տոկոսը դժվարացել են պատասխանել:
 Ուշագրավ
---