Տիգրան Ղարամյանը «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակի» հաղթող է դարձել![]() 24 հուլիսի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, առաջին տեղն է գրավել Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում անցկացված արագ շախմատի խոշոր օփենում, որը կրում էր «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը: Մրցաշարին մասնակցում էին 135 շախմատիստներ: Օփենի ավարտից հետո առաջին ութ տեղերը գրաված մասնակիցներն անցկացրել են նաև մրցաշար` նոկաուտ համակարգով: Այդտեղ Ղարամյանը հինգերորդն էր: Այս մրցաշարում հաղթող է ճանաչվել հոլանդացի գրոսմայստեր Լյուկ Վան Վելին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |