Ստեփան Սաֆարյան. Միջազգային կառույցների կողմից ԼՂՀ ընտրությունների քննադատությունը կապված է ՀՀ սխալ մոտեցման հետ24 հուլիսի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է միջազգային կառույցներում ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ բացասական արձագանքը, հայտարարելով, որ նրանց հայտարարությունները սպասելի էին` հաշվի առնելով այդ կազմակերպություններում Հայաստանի վարած քաղաքականությունը: «Չեմ կարող նեղանալ միջազգային կառույցներից, եթե խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ է: Եթե միջազգային կառույցներում հայկական կողմի մոտեցումն այնպիսին է, որ պետք է լինի մորատորիում, և ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները չպետք է խոսեն ղարաբաղյան հակամարտության մասին, ապա մի մեղադրեք այն եվրոպացիներին, ովքեր անտեղյակ են խնդրին և կարող են իրենց նմանատիպ արտահայտություններ թույլ տալ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Սաֆարյանն ընդգծել է, որ շատ դժգոհ է միջազգային կառույցներում ղարաբաղյան խնդրի ներկայացմամբ և այդ ոլորտում Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունից: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |