Ս. Սաֆարյան. «Ժառանգությունը» շուտով կհստակեցնի իր որոշումը ՏԻՄ թեկնածուների հարցում![]() 24 հուլիսի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իր թեկնածուների մասնակցության հարցում, սակայն առաջիկայում կքննարկի այդ հարցը և հանրությանը կներկայացնի, թե ինչ որոշում է կայացվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա նշել է, որ «Հայաստանի տարբեր համայնքներում մենք ունենք տեսադաշտում անդամների, որոնք կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, սկսած Ավագանուց, վերջացրած համայնքների ղեկավարներով»: Սաֆարյանն անդրադարձել է նաև իր մասնակցությանը ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում, քանի որ այդ տարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել իր մանդատը: Ինչ վերաբերում է լրագրողների հարցին նրա արձագանքի մասին, եթե այլ քաղաքական ուժեր սատարեն նրա թեկնածությանը, ապա Սաֆարյանը նշել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու պետք է հրաժարվի, սակայն իր համար ամենակարևորը ընտրողների աջակցությունն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |