Ստեփան Սաֆարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շանսերի մասին. Մեր հանրությունը չի սիրում պարտված քաղաքական գործիչների![]() 24 հուլիսի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է այն հարցը, թե ընդդիմության առաջնորդներից ով է ավելի խարիզմատիկ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը թե Լևոն Տեր-Պետրոսյանը: «Իրականում նրանցից ոչ մեկը չի կորցրել իր այդ հատկությունը կամ չի ավելացրել այն: Այս դեպքում ուզենք, թե չուզենք, հայ հանրությունը չի սիրում պարտված քաղաքական գործիչների»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Սաֆարյանի, «հայ հանրությունը կարող է ցավակցել, սատարել հալածվողին, սակայն պարտվածին չի սիրում, և վերջին 20 տարվա քաղաքական զարգացումը ցույց է տալիս, որ հայ հանրությունը ցանկացած քաղաքական գործչի միայն մեկ շանս է տալիս մեկ ընտրական շրջանում»: Սաֆարյանը հիշեցրել է Հայաստանում վերջին նախագահական ընտրությունների արդյունքներն ու նշել, որ դեռ ոչ մի անգամ նույն քաղաքական գործիչը նույն հաջողությունը չի ունեցել նաև հաջորդ ընտրությունների ժամանակ: Նա նշել է, որ «հազիվ թե հայ հանրությունը որոշի ևս մեկ անգամ որպես ֆավորիտ դիտարկել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |