Աֆղան իրավապահները թալիբների կողմն են անցել

Աֆղան իրավապահները թալիբների կողմն են անցել

PanARMENIAN.Net - Աֆղանստանի արևմուտքում` Ֆարահ գավառում, աֆղանական ոստիկանների ջոկատը «Թալիբանի» կողմն է անցել, գրում է Lenta.ru-ն` հղում տալով BBC News-ին:

Փախուստի դիմածների թվում են ոստիկանության պետն ու 13 կրտսեր սպաներ, որոնք պատասխանատու էին հսկիչ-անցագրային կետերից մեկի համար: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը` հուլիսի 22-ին, սակայն ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Փախուստի դիմած ոստիկաններն իրենց հետ ծանր սպառազինություն` նռնականետներ և գնդացիրներ են վերցրել: Բացի այդ, նրանք մեկնել են ծառայողական մեքենաներով, այդ թվում` HMMWV ամերիկյան բանակային զրահամեքենաներով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---