Դատախազության շենքի մոտից տեղի ունեցավ բողոքի երթ-ակցիա ՀԱԿ-ի ակտիվիստների հանդեպ դատավճռի դեմ24 հուլիսի 2012 - 19:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև այսօր հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ` իրենց բողոքն արտահայտելու հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի` ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման: Բողոքի ակցիային մասնակցում էին ինչպես բազմաթիվ ՀԱԿ-ի, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ: Դատախազության շենքի առջև ելույթ ունեցան ՀԱԿ-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, դերասան Աշոտ Ադամյանը և այլք: Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ի ակտիվիստների ազատության համար պայքարը միայն ՀԱԿ-ի պայքարը չէ. «Սա շարժում է հանուն ՀՀ քաղաքացու ազատության, կոչ եմ անում բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, միանալ շարժմանը»: Դատախազության շենքի մոտից Հյուսիսային պողոտայով ակցիան երթով շարունակվեց դեպի Ազատության հրապարակ: Երթի կազմակերպիչները քայլում էին դեպի Ազատության հրապարակ` վանկարկելով «Ազատությո'ւն» կարգախոսը, ինչպես նաև բարձրախոսով տեղեկացնելով երթի պատճառի մասին: Ազատության հրապարակում երթի կազմակերպիչներից Զարուհի Հովհաննիսյանն ընթերցեց պահանջները, որոնք ներկայացնում են ակցիայի մասնակիցները` ազատ արձակել ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, արդարացնել ՀԱԿ-ի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին, կարճել մյուս երեք ակտիվիստների` Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը, պատժել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և պատասխանատվության ենթարկել դատարանում սուտ վկայություն տված անձանց: Զարուհի Հովհաննիսյանը նշեց նաև, որ բողոքի ակցիաները լինելու են շարունակական, և որ հաջորդ ակցիան կլինի ՀՀ նախագահի նստավայրի առջև: Այժմ անազատության մեջ է գտնվում ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, մյուս երեք ակտիվսիտների նկատմամբ կալանքը կկիրառվի վճիռը ուժի մեջ մտնելուց 1 ամիս հետո: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |