Սփյուքահայ երիտասարդները հայկական երաժշտարվեստի մասին դասախոսություններ կլսեն![]() 24 հուլիսի 2012 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից` Մայր Հայրենիքում սփյուռքահայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային և երաժշտական ժառանգությանը: Ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդ երաժիշտները հայրենի երաժիշտների ու մասնագետների ղեկավարությամբ հետևելու են վարպետության դասընթացների, ինչպես նաև լսելու են հայկական երաժշտարվեստի տարբեր ճյուղերի մասին դասախոսություններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |