Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղ են այցելել Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի անդամները![]() 24 հուլիսի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - «Նարեկացի» արվեստի միություն Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ hուլիսի 21-ին Շուշիի կենտրոն այցելեցին Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Կանադայի հայկական թեմի երիտասարդաց միության անդամները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Նարեկացի արվեստի միության լրատվական կենտրոնից, հանդիպումը ՆԱՄ Շուշիի կենտրոնում կազմակերպվել էր «Քարոզչական կենտրոնից դեպի Արցախ» ուխտագնացության շրջանակներում: Ուխտագնացները ծանոթացել են ՆԱՄ Շուշիի կենտրոնին, դիտել են կարճամետրաժ ֆիլմ կենտրոնի ստեղծման ու գործունեության վերաբերյալ: Այնուհետև ՆԱՄ Շուշիի կենտրոնի երգչախմբի կատարմամբ ունկնդրել են Հովհաննես Թումանյանի մի քանի ստեղծագործություններ: 2006թ. սեպտեմբերից գործում է «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) Շուշիի մասնաճյուղը: Արդեն ավելի քան 5 տարի կենտրոնում գործում են գեղանկարչության, մանրանկարչության, լուսանկարչության, ձեռագործության, ասմունքի, պարի, թատերական, փայտի փորագրության և այլ խմբակներ, որոնց դասընթացներին հաճախում է ավելի քան 135 երեխա։
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |