Ազնավուրի հրապարակում հեռուստասերիալների մասին քննարկում և ֆլեշմոբ կանցկացվի

Ազնավուրի հրապարակում հեռուստասերիալների մասին քննարկում և ֆլեշմոբ կանցկացվի

PanARMENIAN.Net - «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը հուլիսի 27-ին` ժամը 19:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում` Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվում է խոշոր հանրային միջոցառում:

Ինչպես հայտնում է ՀԿ-ի լրատվական ծառայությունը, միջոցառման ընթացքում հրապարակվելու են «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից իրականացված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:

ՀԿ-ն այս առիթով տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշում է. «Հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը` իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, մեր կազմակերպությունը որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---