WADA-ն ավելի քան 107 մարզիկների թույլ չի տվել մասնակցել Օլիմպիադայի նախընտրական մրցումներին![]() 25 հուլիսի 2012 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ավելի քան 107 մարզիկների թույլ չի տվել մասնակցել Լոնդոնի Օլիմպիադայի նախընտրական մրցումներին: Բացի WADA-ից, խախտում կատարած մարզիկների հայտնաբերման գործին մասնակցել են նաև սպորտաձևերի միջազգային ֆեդերացիաները և օլիմպիական խաղերի կազմակերպիչները: Թե որ երկրների մարզիկներին թույլ չի տրվել մասնակցել մրցումներին, չի հաղորդվում: «Մարզիկները պետք է իմանան, որ վերահսկողներին խաբել փորձելու նրանց շանսերը ավելի քան երբևէ փոքր են »,-Ֆեյհիի խոսքը հաղորդում է lenta.ru-ն: Լոնդոնի Օլիմպիական խաղերը տեղի կուենան հուլիսի 27-օգոստոսի 12-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |