Հայաստանում մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը25 հուլիսի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միջազգային կառույցների հետ համատեղ մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Նրա խոսքով, այդ ծրագրով նախատեսվում են բազմապիսի միջոցառումներ, որոնց նպատակն է խախտված իրավունքների վերականգնումը: Ներսիսյանի կարծիքով անհրաժեշտ է նաև ակտիվացնել հայ հեղինակներին, ովքեր նույնպես պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Իրավաբան Ստեփան Խզրթյանը ներկայացրեց մի մոդել, որը կօգնի կայքերից անվճար կերպով օրինական երաժշտություն ներբեռնել: Նա առաջարկում է, որպեսզի երգը ներբեռնելուց առաջ տեղադրվի փոքրիկ գովազդ, որը դիտելուց հետո նոր հնարավոր կլինի ներբեռնել երաժշտությունը: Փոխարենը գովազդի տեղադրումից հեղինակը կստանա գումար: Ըստ իրավաբանի, արդյունքում հայերը կներբեռնեն որակյալ, անվճար ստեղծագործություն, և օրենքի սահմաններում: Հայտնի ռեփեր Հ.Տ. Հայկոն շատ դրական է համարում այդ գաղափարը, նշելով, որ Հայաստանում չկա օրինական ներբեռնելու կուլտուրա, քանի որ դրա համար անհրաժեշտ է գումար մուծել: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արման Աթոյանը նշեց, որ հեղինակային իրավունքների խախտումը միայն Հայաստանում չէ կատարվում և ամբողջ աշխարհում կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ դա կանխելու համար: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |