«Սոչի-2014» Կազմկոմիտեի նախագահը հուլիսի 26-ին կմասնակցի Լոնդոնի 2012թ. Օլիմպիական կրակի էստաֆետին![]() 25 հուլիսի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Սոչի-2014» Կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն հուլիսի 26-ին կմասնակցի Լոնդոնի 2012թ. Օլիմպիական կրակի էստաֆետին, հաղորդում է sochi2014.com-ը: Նա կվազի բրիտանական մայրաքաղաքի կենտրոնական հատվածով` օլիմպիական էստաֆետն ընդունելով Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկից, և այն կփոխանցի Samsung Electronics-ի նախագահ Յոնգ Կյուն Շինին: Սրանք արդեն չորրորդ խաղերն են, որոնց ժամանակ Դմիտրի Չեռնիշենկոն կկրի Օլիմպիական կրակը. մինչ այդ նա մասնակցել է Վանկուվերի և Պեկինի էստաֆետներին, ինչպես նաև Ինսբրուքում առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի էստաֆետին: Հունաստանում վառված Օլիմպիական կրակը Մեծ Բրիտանիա է ժամանել 2012թ. մայիսի 18-ին, որպեսզի 70-օրյա ճանապարհորդություն կատարի: Էստաֆետի անցկացման ողջ ընթացքում Օլիմպիական կրակը, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունն ու բարեկամությունը, կկրեն 8000 ջահակիրներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |