Համաշխարհային փորձագետները Եվրոպային տնտեսական աղետ են կանխագուշակում

Համաշխարհային փորձագետները Եվրոպային տնտեսական աղետ են կանխագուշակում

PanARMENIAN.Net - Եվրագոտուն տնտեսական աղետ է սպառնում, եթե գոտու ֆինանսապես ուժեղ պետություններն ու կենտրոնական կառավարություններն իրենց վրա չվերցնեն տարածաշրջանի պարտքային բեռի զգալի մասը, գտնում են համաշխարհային տնտեսագետները: Այդ մասին ասվում է ներդրող Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող Նոր տնտեսական մտածողության ինստիտուտի (INET) զեկույցում:

Համաձայն հետազոտության` կարգավորողները պետք է լուծեն երկու առանձին խնդիր` եվրագոտու «ի սկզբանե թերի ծրագրի» հետևանքների վերացում և բլոկի կառուցվածքի ամրապնդում:

Տնտեսագետները Եվրոպական կենտրոնական բանկին կոչ են անում բյուջետային նպատակներին հասած պետությունների համար վերջին ատյանի վարկատու դառնալ, հաղորդում է Reuters-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---