Սուրեն Սիրունյան. Արամ Մանուկյանն ու ՀՀՇ վարչության անդամները չեն ցանկանում, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա25 հուլիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Արման Մանուկյանն ու ՀՀՇ որոշ անդամներ չեն ցանկանում, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ նախկին անդամ և Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Որպես ապացույց նա բերել է Մանուկյանի ու ՀՀՇ այլ անղամների արձագանքը արդեն մեկ ամսից ավելի գործող «Ելք» քաղաքացիական նախաձեռնությանը, որը ցանկանում է հասնել նրան, որ Սիրադեղյանը վերադառնա: Սիրունյանը նաև «հետաքրքիր պատմություն» է պատմել Արամ Մանուկյանի մասին, թե ինչպես նա, երբ գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ հանդես գար խորհրդարանում Վանո Սիրադեղյանի ձերբակալության մասին, խնդրել էր Վանո Սիրադեղյանին, որ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ քվեարկի միջնորդությանը կողմ: «Քանի որ նա փոխնախարար էր և նրան կարող էին ազատել պաշտոնից: Եվ ոչ միայն Արամ Մանուկյանը: Եթե մարդիկ փորձեն հերքել հիմա իմ ասածը, ապա կարող եմ ևս մի քանի անուն թվարկել»,-ասել է Սիրունյանը: Ասուլիսի սկզբում Սիրունյանը խնդրեց լրագրողներին ՀԱԿ-ի հետ կապված հարցեր չտալ: ՀՀ ՆԳ նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաազդեցիկ զինակիցներից էր ու ՀՀՇ ականավոր գործիչ: Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք աղմկահարույց սպանությունների ու մահափորձերի կազմակերպման մեջ 1992-94թթ.: 1998թ. Լևոն Տեր-Պտրեոսյանի հրաժարականից հետո, քննությունը այդ գործերի վերաբերյալ ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները հայտնեցին, որ այդ ամենը կատարվել է Սիրադեղյանի ցուցումով: 2000թ. Սիրադեղյանը փախավ Հայաստանից և այժմ միջազգային հետախուզման մեջ է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |