ԱՕԿՍ-ի ետնամասում իրականացվող շինարարական աշխատանքները կդադարեցվեն![]() 25 հուլիսի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Աբովյան 3/1 հասցեում գտնվող պատմամշակութային կառույց, Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) նախկին շենքի ետնամասի քանդման աշխատանքները Կենտրոն եւ Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 12-ին կայացրած որոշմամբ պետք է դադարեցվեն: Այս մասին այսօր ԱՕԿՍ-ի առջև կազմակերպված փոքրիկ ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանը: Ըստ նախնական պայմանավորվածության, քիչ առաջ դեպքի վայր են եկել ԴԱՀԿ աշխատակիցները, որպեսզի կասեցնեն շինարարարկան աշխատանքները: Դեռևս մայիսի 7-ին ԱՕԿՍ-ի շենքի ետնամասը քանդվել էր Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության կողմից` այդ տարածքում հյուրանոց կառուցելու նպատակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |