Էստոնիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին լրջորեն զբաղվել Արևելյան գործընկերներով![]() 25 հուլիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է լրջորեն զբաղվի Արևելյան գործընկերներով: Ինչպես ասվում է Էստոնիայի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Պաետը Բրյուսելում ասել է, որ «Արևելյան գործընկերությունը մեր շահերից է բխում և պահանջում է ԵՄ-ից մշտական ուշադրություն և աջակցություն»: «Արևելյան գործընկերության երկրներում կան և մտահոգող խնդիրներ, և ճանաչման արժանի հաջողություններ»,-ասել է նա: Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցում են Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը: «Արևելյան գործընկերներն առաջնային են Էստոնիայի համար և մենք աջակցում ենք նրանց»,-ասել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |