Չիլիի բռնապետին հայտնաբերած դատավորը դարձել է Ասանժի իրավախորհրդատուն

Չիլիի բռնապետին հայտնաբերած դատավորը դարձել է Ասանժի իրավախորհրդատուն

PanARMENIAN.Net - WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վարձել է նախկին իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնին որպես իրավախորհրդատու: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն:

Գարսոնը հռչակվեց որպես Չիլիի նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետին հայտնաբերած մարդ: 1998թ. իսպանացի դատավորը կալանքի թույլտվություն դուրս գրեց Պինոչետի համար: Գարսոնը հայտնի է նաև այլ աղմկահարույց գործերով: Մասնավորապես, նա պահանջում էր Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի անձեռնմխելիությունը:

Նախկին իսպանացի դատավորը խորհուրդներ կտա Ասանժին Էկվադորում քաղաքական ապաստան տրամադրելու մասին հարցման քննարկման ընթացքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---