Շուշիում փակվեց «Նարեկացի» արվեստի միության «Արամ Մանուկյան» մանկական ճամբարը25 հուլիսի 2012 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին փակվեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում անցկացվող «Արամ Մանուկյան» ամենամյա ութերորդ մանկական ամառային ճամբարը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են «Նարեկացի» արվեստի միության լրատվական ծառայությունից, 2004 թվականից ի վեր կանադահայ կամավորներ Հայդուկ և Աիդա Շամլյանները իրենց երկու զավակների հետ ամեն ամառ այցելում են Արցախ, և Շուշիի «Նարեկացի» արվեստի միության կենտրոնում կազմակերպում են մանկական ճամբար շուշեցի երեխաների համար: Այս տարի նախատեսված ութանասուն մասնակիցների փոխարեն ճամբարում ընդգրկվեցին երկու հարյուրից ավելի շուշեցի փոքրիկներ` 5-12 տարեկան: Հանդիսավոր միջոցառման մասն էին կազմում ՆԱՄ Շուշիի կենտրոնի պարախմբի, երգչախմբի, ասմունքի և թատերական խմբերի սաների ելույթները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |