Ոստիկանությունը մեծ քանակի զինամթերք է հայտնաբերել, 2 հոգի ձերբակալված է![]() 25 հուլիսի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները hուլիսի 25-ին` ժամը 02.30-ին Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող սուպերմարկետի հետնամասից զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել 13 անձանց: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, բերման ենթարկվածներից 1987 թ. ծնված Հրաչ Գ.-ի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղի տակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով, 1980 թ. ծնված Մանուկ Ս.-ի «Մերսեդես» ավտոմեքենայից` երկու դանակ, 1974 թ. ծնված Վաղարշակ Հ.-ի «Մերսեդես» մակնիշի մեքենայից` ծալովի դանակ և 5 մանուշակագույն դեղահաբ` «311» գրառումով, 1985 թ. ծնված Կարեն Ա.-ի «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենայից` դեղին գույնի 8 դեղահաբ և դանակ: Նոր Նորքի թիվ 7 շուկայի հետնամասի զննությամբ, այնտեղ կայանված «Մերսեդես», «ԲՄՎ-X5», «ԲՄՎ», «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենաներից 10 մ հեռավորության վրա գտնվող զուգարանի մուտքի մոտ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` փամփշտակալի մեջ 8 փամփուշտով: Նշանակվել են դատաքիմիական, դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Բերման ենթարկվածներից Արտակ Հ.-ն (1975 թ. ծնված) և Հրաչ Գ.-ն (1987 թ. ծնված) ձերբակալված են: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |