Ռուսաստանը Սիրիային ցույց է տվել քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիքների անթույլատրելիությունը![]() 25 հուլիսի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Սիրիային ցույց է տվել քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիքների անթույլատրելիությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը գերատեսչության կայքում` ամփոփելով Մերձավոր Արևելքում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հանդիպումը Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադի հետ: «Զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում և նրա շուրջ իրադրության զարգացումը: Բոգդանովը շատ պարզ ձևով ներկայացրել է ռուսական դիրքորոշումը քիմիական զենքի կիրառման որևէ սպառնալիքների անթույլատրելիության և Դամասկոսի կողմից 1925թ. Ժնևյան արձանագրության համաձայն իր պարտավորությունների անշեղ կատարման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |