Ջիմ Կոստա. ԱՄՆ-ն օժանդակում է ԼՂ ժողովրդին, քանի որ երկու ժողովուրդներն ընդհանուր հիմնարար գաղափարներ ունեն25 հուլիսի 2012 - 21:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Կոնգրեսականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ն օժանդակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, քանի որ մեր ժողովուրդները հետևում են ընդհանուր հիմնարար գաղափարների` ազատության, մարդու իրավունքների, ինքնորոշման և ժողովրդավարության: Այդ ընտրությունների անցկացմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապացուցեց իր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»: Արցախում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012թ. հուլիսի 19-ին: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 227 մարդ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 102 283, մարված քվեաթերթիկների թիվը` 29 324, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` 72 958: Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47 085 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին` 22 966, իսկ Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն:
Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |