«Ժողովուրդ». Պալաչը որոշել է առաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում

«Ժողովուրդ». Պալաչը որոշել է առաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում

PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը` Պալաչը, որոշել է իր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Որոշ ՀՀԿ-ականներ արդեն տվել են իրենց նախնական համաձայնությունը, որ հնարավոր է` սատարեն նրա թեկնածությունը: Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ՀՀԿ-ն «ձմերուկներ դրեց» Պալաչի թևերի տակ` վստահեցնելով, թե նա, մրցակցելով Ծառուկյանի հետ, պատգամավոր կդառնա, սակայն ոչինչ չստացվեց: ԲՀԿ առաջնորդը դարձյալ միայնակ ընտրվեց Աժ պատգամավոր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---