ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Ջ. ԲՈՒՇԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net -

«Ռեգնում» գործակալության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 19-ին Արկանզասի մայրաքաղաք Լիթլ Ռոք քաղաքում կայացել է ԱՄն նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բացի այդ, Հայաստանի առաջին նախագահը զրույցներ է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ-ավագի եւ Ջիմի Քարտերի, ինչպես նաեւ սենատոր Հիլարի Քլինթոնի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ: Մինչ Երեւան վերադառնալը նախկին նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Վաշինգտոնում եւ Նյու Յորքում: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է ԱՄՆ-ում ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի Նախագահական կենտրոնի բացմանը մասնակցելու շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Առավոտ» թերթը, Լ.Տեր-Պետրոսյանը եղել է միակը ԱՊՀ նախկին եւ ներկայիս նախագահներից: Միջոցառմանը նրա մասնակցության փաստը հիշատակում է նաեւ CNN-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---