Սերժ Սարգսյան. Հավատում եմ, որ օլիմպիականները կարդարացնեն սպասելիքները և նոր նվաճումներով կվերադառնան

Սերժ Սարգսյան. Հավատում եմ, որ օլիմպիականները կարդարացնեն սպասելիքները և  նոր  նվաճումներով կվերադառնան

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իր ուղերձն է հղել Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին:

«Համոզված եմ , որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը»,- ասված է ուղերձում:

Նախագահը նշել է, որ օլիմպիականների մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանն ու սփյուռքը. «Հավատում եմ , որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք Օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների և մրցանակակիրների շարքը և ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում: Անձամբ եմ հետևելու Օլիմպիադայի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---