Շահան Քանդահարյան. Թուրքիան վերջին պետությունն է, որ կարող է քննադատել Սիրիայի իրադարձությունները26 հուլիսի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Բեյրութում հրատարակվող «Ազդակ»ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը իր հոդվածում գրում է, որ Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունների մասին Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարություններն ամփոփվում են հետևյալ կետերում. Ա.- Անկարա չի կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որևէ հարձակումի դեպքում: Բ.- Իր ժողովուրդը սպանող արյունարբու վարչակարգը պիտի տապալվի Սիրիայի ժողովրդի կողմից, վաղ թէ ուշ։ Սիրիայի ժողովուրդը պիտի հաղթանակի: Գ.- Միջազգային ընտանիքը իր պատասխանատվություններին տեր կանգնելով և խիստ վարվելով Սիրիայի վարչակարգի նկատմամբ, պետք է ստիպի, որ արյունահեղությունը դադարեցվի Սիրիայում։ Դ.- Դամասկոսը նկատի չի ունեցել 2011-ից Անկարայի կողմից հնչող խորհուրդները` բարեփոխումներ կատարելու. այլապես նման իրավիճակում չէր հայտնվի այսօր Սիրիան։: Այս հայտարարությունը առաջին հայացքով նախանշում է, որ Անկարան շարունակում է Սիրիայի նկատմամբ իր կեցվածքների թեթև հարափոփոխելիության վարքագիծը: «Առաջին և վերջին կետերում հիմնական ուղերձ չկա: Հակառակ անոր որ իր օդանավի կործանումը Դամասկոսի ուսերին բարդող Անկարան զինվորական ուղղակի հակահարձակողական գործողության չդիմեց: Երկու նկատառելի հանգամանք կա այս դեպքում։ Առաջինը այն էր, որ բավական ուշացումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական պատասխանատվությունը հեռացնող հայտարարություն կատարեց` Թուրքիայի քաղաքական վարիչների հայտարարածին նկատմամբ հակասություն ցուցադրելով. և երկրորդ. ապստամբները զինող և ֆինանսավորող Թուրքիան զինվորական հարձակումի անուղղակի ձևերը լիովին կիրառում է արդեն Սիրիայի տարածքում: Քաղաքական խառն ուղերձի նրբերանգները երկրորդ և երրորդ կետերում են գտնվում։ Սիրիայի ժողովրդին վերագրելով վարչակարգի տապալման պատասխանատվությունը, Անկարայի վարչապետը հստակ ձևակերպում է պաշտոնական կեցվածք` արտաքին ուժի միջամտության դեմ: Այստեղ նաև ժամանակի անորոշություն է փոխանցվում: «Վաղ թէ ուշը»-ը միաժամանակ թե՛ անմիջականություն և թե՛ իրավիճակի առկախում է ենթադրում: Ժողովդի կողմից տապալումի եղանակը ևս անորոշ է, ինչպես ժամանակը»,-ասվում է հոդվածում: «Մինչդեռ, հաջորդ կետում կընդգծվի հստակ ակնկալություն` միջազգային ընտանիքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմիջական միջամտության... արյունահեղությունը կասեցնելու: Արյունահեղություն կասեցնելը այստեղ երկու հակամարտող կողմերում է վերաբերվում և անպայման չի ենթադրում վարչակարգի հեռացումի առաքելություն: Ռուսական և ամերիկյան կեցվածքների միջև տվայտող թրքական այս կեցվածքը ավելի հիմնավորելու համար ոչ շատ հեռու գացող հետադարձ հայացքը լուսաբանող հանգամանք կարող է ունենալ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հազիվ մի ամիս առաջ հայտարարում էր, որ իր երկիրը ձախողած էր Դամասկոսի վարչակարգը տապալելու գործում։ Այս հաստատումը ենթադրում է, որ Անկարան պաշտոնապես այդ գործին լծված էր: Հիմա վարչակարգի տապալումի գործը այս ձևով վստահված է Սիրիայի ժողովրդին: Արտաքին միջամտության պահանջը` անբովանդակ հայտարարություն է, որովհետև արյունահեղության կասեցման առաջադրանքով է և ոչ թե վարչակարգի տապալման: Արյունարբու վարչակարգի մասին խոսող, սեփական ժողովրդի դեմ ջարդ կիրառելու երևույթները դատապարտող և արյունահեղության կասեցման համար արտաքին խիստ միջամտություն պահանջող վարչապետ Էրդողանը փորձում է մոռացության մատնել այն, որ ինքն իրավական ժառանգորդն է արյունարբու մի վարչակարգի, որ լծված էր իր կայսրության ցեղային մաքրազտումի ցեղասպանական քաղաքականության և համաշխարհային Ա. պատերազմի ժամանակն ու պայմանները լիարժեք օգտագործած էր` արտաքին խիստ միջամտությունները կանխարգելելու համար: Նոր օսմանականության ներկայացուցիչը ուզում է մոռանալ, որ միևնույն այս վարչակարգի հետ արտակարգ մերձեցումի քաղաքականությանը լծվել էր` բացելով այժմ իր փակած սահմանները, կնքելով բոլոր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր և միևնույն «արյունարբու վարչակարգ»-ին հետ որոշած էր նոր էջ բանալ Անկարա-Դամասկոս հարաբերություններում»,-գրում է Շահան Քանդահարյանը: «Սեփական ժամանակակից պատմությունը ժխտելու հարիր վարքագծում են տեղավորվում վարչապետ Էրդողանի հայտարարությունները, որոնք խառն ուղերձների տարրեր կպարփակեն իրենց մեջ: Համենայն դեպս Անկարայի ներկայացուցիչը վերջինը կարող էր լինել նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելու համար»,-ասվում է «Ազդակ»ի գլխավոր խմբագիր հոդվածում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |