Երևանում ելույթ կունենա Լիբանանի «Արին» պարային համույթը26 հուլիսի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայ բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ընկերակցության «Արին» պարային համույթը ստեղծվել է 1960-ական թթ. Լիբանանում Հուլիսի 27-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լիբանանի «Արին» պարային համույթի մենահամերգը (գեղարվեստական ղեկավար` Գայանե Մածունյան): Հայ բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ընկերակցության «Արին» պարային համույթը ստեղծվել է 1960-ական թթ. Լիբանանում: Գործել է ընդմիջումներով Լիբանանի քաղաքացիական պատերազմների պատճառով: Պարախմբի գործունեությունը վերականգնվել է 2001 թ.-ին: 2007 թ.-ից համույթի գեղարվեստական ղեկավարն է Գայանե Մածունյանը: 2011 թ. պարախումբը ստացավ «Արին» անվանումը` ի հիշատակ պարախմբի անդամ Արին Չերչյանի: Այժմ խումբն ունի 110 անդամ, տարիքային 7 խմբակ` 6-30 տարեկան, բոլորը հայ են: Ամեն տարվա մայիսին Բեյրութում տեղի է ունենում «Արին» պարախմբի հաշվետու համերգը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |