Սիրիահայերի համար Հայաստանում առաջնայինը քաղաքացիության և վիզայի խնդիրներն են

PanARMENIAN.Net - Սիրիայից վերջերս վերադարձած սիրիահայ գործարար Վազգեն Մեսրոպյանը հավաստիացնում է, որ հայերը Սիրիայի քաղաքական իրադարձություններում չեզոք դիրքերում են:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեսրոպյանը` նշելով, որ իրենց համար Սիրիայի պայքարը կրոնական չէ. «Սիրիայի մեծ համայնքի մասին մտածելով՝ մենք փորձում ենք չեզոք լինել և չխառնվել քաղաքական հարցերին, հայերը Սիրիայում ամենաշատն են շահագրգռված, որ խաղաղություն լինի»:

Մեսրոպյանի ունեցած վերջին` այսօր առավոտյան Հալեպում գտնվող իր բարեկամներից ստացած տվյալներով, Հալեպում իրավիճակը գնալով թեժանում է:

Մեսրոպյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին Հայաստանում, նշեց, որ առաջին խնդիրն իրենց համար քաղաքացիություն ստանալու և վիզայի խնդիրներն են. «Քաղաքացիություն ստանալն այստեղ շատ երկար է ձգվում 4-ից մինչև 6 ամիս, վիզայի հետ կապված նույնպես շատ խնդիրներ են առաջանում, եթե Սիրիայում վիզա չես ստացել, շատ լավ կլիներ, որ այնտեղից եկող հայերի համար արագացված կարգով մուտքի արտոնագրեր տրամադրվեին հենց օդանավակայանում»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---