Հայաստանն արտահանել է 12 130 տոննա ծիրան![]() 26 հուլիսի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում ծիրանի լավ բերք կա, ինչի արդյունքում երկրից արտահավել է 12 130 տոննա` 2011-ի 7300 տոննայի դիմաց: Այս մասին հուլիսի 26-ին հանրապետության կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ինչ վերաբերում է մթերման գործընթացին, ապա 2011-ին վերամշակող ընկերությունների կողմից գնվել է 2830 տոննա ծիրան, իսկ այս տարի այդ թիվը կազմել է 6150 տոննա: «Ծիրանի բերքահավաքը դեռևս շարունակվում է և այդ ցուցանիշը կավելանա»,-ընդգծել է նախարարը: Միաժամանակ, Կարապետյանի խոսքով, Հայաստանում այս տարի սպասվում է դեղձի և խնձորի լավ բերք, որոնց գնման և արտահանման գործընթացը կկազմակերպվի ըստ արժանվույն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |