Հայաստանն ԱՊՀ երկրների թվում առաջատար է անասունների գլխաքանակի աճով26 հուլիսի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կենդանաբուծության ոլորտում առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է 2 տոկոս աճ, իսկ տարվա կտրվածքով աճն այստեղ, ըստ նախնական հաշվարկների, սպասվում է 4-5 տոկոսի սահմաններում: Այս մասին հուլիսի 26-ին հանրապետության կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Վերջին 10-15 տարիների ընթացքում ավելացել է անասունների գլխաքանակը: Խոշոր եղջերավոր անասունների թիվն ավելացել է 28 300-ով, իսկ մանր եղջերավորինը` 58 900-ով: « Հայաստանն ԱՊՀ երկրների թվում անասունների գլխաքանակի աճով առաջատար է»,-ընդգծել է նա: Այս համատեքստում նախարարը հավելել է, որ աճի նման միտումները շարունակվելու են այս ոլորտում իրականացող մի շարք ծրագրերի հաշվին` արհեստական բեղմնավորում, հանրապետության 6 մարզերում իրականացվող արոտավայրերի oգտագործման արդյունավետության բարձրացման ծրագիր և այլն: Բացի այդ, ինչպես նշել է Սերգո Կարապետյանը, տվյալ աճը նաև պայմանավորված է նախորդ տարի կաթի գնման բարձր գներով, ինչը դրդել է ֆերմերներին ավելացնել անասունների գլխաքանակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ |