Սևանա լճի բոլոր ձկներն անխտիր վտանգված են, ասում է Ձկնաբանության ինստիտուտի տնօրենը26 հուլիսի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճում ապրող բոլոր ձկնատեսակնեը այսօր վտանգված են, գտնում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իշխանի երկու ձկնատեսակ արդեն վերացել է, և այսօր փորձում են արհեստականորեն աճեցնել այն: Ինչ վերաբերում է Սիգ տեսակին, ապա տնօրենի խոսքով դրանց արդյունագործական պաշարն ընդհանրապես բացակայում է: Ղուկասյանը վտանգավոր է համարում նաև օտարածին ձկների բուծումը լճում, քանի որ նրանք կարող են չհարմարվել մյուս ձկների հետ: Օրինակ՝ Ծիածանափայլ իշխանը գիշատիչ է, և սնվում է մյուս ձկնատեսակներով, ինչը կարող է բերել մեկ այլ ձկնատեսակի ոչնչացման: Ինչ վերաբերում է տիղմին և լճի մաքրությանը, ապա Ղուկասյանն ասաց, որ այն բավարար է, հաշվի առնելով լճի տարիքն ու տիղմի գոյացումը: Փոխարենը բնակչությունը չարաշահում է լճի օգտագործումը, և աղբ նետում այնտեղ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |