«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում համակարգչային լսարան է բացվել

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում համակարգչային լսարան է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հուլիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բացեց համակարգչային լսարան։

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, դատապարտյալների շրջանում կկազմակերպվեն դասընթացներ, կուսուցանվեն համակարգչային տարբեր ծրագրեր։

ՀԵՀ-ի կողմից քրեակատարողական հիմնարկներում համակարգչային լսարանների բացման ծրագիրը շարունակական է։ Առաջիկայում նման լսարաններ կբացվեն նաև այլ հիմնարկներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---