Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Սիրիայից հայ փախստականներին26 հուլիսի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայաստանի Վարչությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կապված Սիրիայում տեղ գտնող ողբերգական իրադարձությունների հետ, որոնք սպառնում են հայ համայնքի անվտանգությանը: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, ՍԴՀԿ-ն, հասկանալով, որ այս պահին հնարավոր չէ պետականորեն ամբողջությամբ լուծել խնդիրը, հայտարարում է, որ պատրաստ է իր համեստ ջանքերը ներդնել Մայր Հայրենիք ժամանող սիրիահայության ժամանակավոր կեցության և ապրուստի հարցերը լուծելու առումով: «ՍԴՀԿ Կենտրոնական գրասենյակում ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը Սիրիայից Հայաստան ժամանող ցանկացած մեր հայրենակցի պատրաստ է հնարավորինս աջակցել: Ավելին, մենք պատրաստակամ ենք համագործակցել պատկան մարմինների հետ` մեր հայրենակիցներին օգնելու և զորավիգ լինելու հարցում»,- ասվում է ՍԴՀԿ հայտարարության մեջ: ՍԴՀԿ կոնտակտային տվյալներն են sdhparmenia@gmail.com, sdhk1887@mail.ru, հեռ. 095 50 1887:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում |