Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը Հայաստանում է26 հուլիսի 2012 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին և նրա ընտանիքի անդամներին: Խոստմանը հավատարիմ` ամեն տարի Մարսելի փոխքաղաքապետը ողջ ընտանիքի ամառային արձակուրդը կազմակերպում է Հայաստանում: Այս տարի նրանք ընդլայնել են այցելությունների շրջանակը` ընդգրկելով նաև Արցախը: Նախարարը ողջունեց ներկաներին` բարձր գնահատելով ֆրանսահայերի և մասնավորապես Ֆրանսիայի Սենատի պատգամավորների ջանքերը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը Սենատի քվեարկությանը դնելու համար: Նախարարը կարևորեց Ֆրանսիայի նախագահի պատրաստակամությունը նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող նոր օրինագիծ կդրվի Սենատի քվեարկությանը: Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը շնորհակալություն հայտնեց Հակոբյանին հայապահպան գործունեության համար` առանձնացնելով հատկապես «Արի տուն» ծրագիրը, որով հարյուրավոր ֆրանսիահայ երիտասարդներ ճանաչում և սիրում են հայրենիքը` կապվելով նրան ամրաամուր թելերով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |