77 հոգի զոհվել է Պեկինում 1951թ. ի վեր ուժեղագույն սելավի արդյունքում![]() 26 հուլիսի 2012 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի մայրաքաղաքում շաբաթ օրը վերջին 60 տարվա ընթացքում տեղացած ուժեղագույն սելավի զոհերի թիվը հասել է 77 հոգու: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` նման տվյալներ է հրապարակել Պեկինի կառավարությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20 ժամ տևած տեղատարափ անձրևի արդյունքում, որը ճանաչվել է ուժեղագույնը 1951թ. ի վեր, զոհվել է 37 մարդ: Համաձայն վերջին տվյալների` անձրևը խաթարել է 1,9 մլն քաղաքացիների նորմալ կյանքը, իսկ Չինաստանի մայրաքաղաքում ջրհեղեղի հետևանքով ուղղակի տնտեսական վնասը կազմել է մոտ 1,6 մլրդ դոլար: Իշխանությունները նաև ստիպված են եղել ավելի քան 56 հազ. մարդ տարհանել քաղաքի առավել տուժած թաղամասերից:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |