«Առավոտ». «Օրինաց երկիր»-ը պատրատվում է սատարել Վարդան Ղուկասյանի թեկնածությունը![]() 27 հուլիսի 2012 - 10:12 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցությունում ներքին պայմանավորվածություն - հանձնարարական կա` Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածությունը սատարելու մասին: Վարդան Ղուկասյանին սատարելու և ընդդեմ Սամվել Բալասանյանի «աշխատելու» պատճառներ ՕԵԿ-ը ունի, նախորդ ՏԻՄ ընտրություններում 2-3 անգամ ՕԵԿ-ն արդեն սսստարել է Վարդան Ղուկասյանին, նույնիսկ, երբ նա անկուսակցական Էր: Եթե նկատի առնենք նաև այն իրողությունը, որ Սամվել Բալասանյանի ճակատին գրված ՕԵԿ-ը ջնջվեց ու դարձավ ԲՀԿ, հիմա առավել ևս ՕԵԿ-ի վարքագիծը հասկանալի է: Այս առիթով թերթի հետ զրույցում ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Մարգարյանն ասել է. «Եթե ուսումնասիրեք մեր անցած ուղին, տեղական ինքնակառավարման վերջին մի քանի ընտրություններում մենք պաշտպանել ենք Վարդան Ղուկասյանի թեկնածությունը: Ավելին` մենք մեր Գյումրու թիմով միշտ սերտ համագործակցել ենք քաղաքապետի հետ և տարբեր ոյորտներում բազմաթիվ խնդիրներ ենք լուծել այդ համագործակցության շնորհիվ: Ես վստահ եմ, որ պատգամավոր-տեղական ինքնակառավարման մարմին սերտ համագործակցություն պետք է լինի, որի արդյունքում շահում են բնակիչները: Այնպես որ` ուրիշ բանի հետ մի կապեք: Այո, եթե Վարդան Ղուկասյանն առաջադրի իր թեկնածությունը, ՕԵԿ-ի Գյումրու թիմը հերթական անգամ կպաշտոյանի նրա թեկնածությունը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |