«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը Քոբուլեթիի փոխարեն մարդկանց Սևա՞ն է տանելու

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը Քոբուլեթիի փոխարեն մարդկանց Սևա՞ն է տանելու

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ մինչ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է իր «զորավոր համայնքին» տանել Քոբուլեթի, իրենց տեղեկություններ են հասել, որ մարդկանց նա իրականում տանելու է Սևան, որպեսզի «փողը Հայաստանից դուրս չգա և ՏՄՊՊՀ-ն էլ քաղցր աչքով նայի իրեն»:

«Սակայն հայոց իսթեբլիշմենթն այս ամառ «ճանապարհային նոր քարտեզ» է գծել, և, ի տարբերություն նախորդ տարիների, երբ նախընտրում էր Բուլղարիան ու Դուբայը, այս տարի բոլոր ճանապարհները տանում են դեպի Իսպանիա, կրուիզներով և առանց: Այս պահին Իսպանիայում է հայոց քաղաքական ակտիվի մեծ մասը, մնացածներն էլ մինչև շաբաթվա վերջ կմիանան նրանց:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչև հուլիսի 31-ը գործուղման է, գտնվելու է Լոնդոնում, իսկ դրանից հետո, մինչև օգոստոսի 17-ն արձակուրդում է լինելու: Ռելաքսի մեջ հայտնված բարձրաստիճան չինովնիկները փորձում են մինչ նրա վերադարձը Իսպանիայում հանգստացնել իրենց բազմաչարչար նյարդերը, չնայած Իսպանիայում «մոլեգնող տերտերին»` տնտեսական ճգնաժամին,- գրում է «Հրապարակը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---