Տանզանիայի ԱԳՆ կայքում ԼՂՀ-ն նշված է որպես առանձին երկիր

Տանզանիայի ԱԳՆ կայքում ԼՂՀ-ն նշված է որպես առանձին երկիր

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոք է հայտնել Տանզանիայի ԱԳՆ-ին, գերատեսչության կայքում Լեռնային Ղարաբաղը որպես առանձին երկիր նշելու համար, հայտնում է «Թրենդ» գործակալությունը»: «Ադրբեջանի դեսպանատունը Եգիպտոսում, որը հավատարմագրված է նաև Տանզանիայում, նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին»,-լրագրողներն է ասել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

Ըստ նրա, Ադրբեջանը պահանջել է Տանզանիայից շուտափույթ կերպով վերացնել այդ տեղեկատվությունը կայքից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---