Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Սիրահարների այգում կանցկացնի Օլիմպիադային նվիրված միջոցառում27 հուլիսի 2012 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Այս գիշեր ամբողջ աշխարհի ուշադրությունն ու հայացքն ուղղված կլինի դեպի Լոնդոն, ուր պատմության մեջ արդեն երրորդ անգամ կմեկնարկեն ամառային Օլիմպիական խաղերը: 205 երկրների մոտ 15,000 մարզիկներ և միլիոնավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու 30-րդ Օլիմպիադայի բացման արարողությանը և դրան հաջորդող մարզական միջոցառումներին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան մումուլի ծառայությունից: Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կնշի այս գեղեցիկ իրադարձությունը Սիրահարների այգում այսօր ժամը 23:00-ին: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն դիջեյ Հակոբի կողմից հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը: Սրանով սկսվում է Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ Բրիտանական դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների երկրորդ շրջանը: Շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը կայցելի Երևանի ծննդատներից մեկը և հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին: Օգոստոսին ևս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ: Երևանում Բրիտանական դեսպանատունը շարունակելու է իր հետաքրքիր նախաձեռնությունների շարքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |