Միշա Ալոյան. Բռնցքամարտիկի համար Օլիմպիական խաղերը սպորտային կարյերայի գագաթնակետն է![]() 27 հուլիսի 2012 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հանդես է գալիս մինչև 54կգ ք/կ, իր մեկնաբանությունն է տվել օլիմպիական մրցաշարի մեկնարկի նախօրեին: «Մարզչիս հետ փորձարկումներ ենք անում և, բնականաբար, արդեն ընտրել ենք ռազմավարություն, որով հանդես եմ գալու խաղերի ընթացքում: Իրականում բոլոր մրցակիցները հայտնի են, մենք գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը»,-Ալոյանի խոսքը հաղորդում է championat.com-ը: Նա խոստովանել է, որ Լոնդոնի ռինգի իր քաշային կարգում ամբողջ ուժով կփորձի չհիասթափեցնելի իր հավաքականին. «Սա իմ առաջին Օլիմպիադան է: Հենց ամենասկզբից ջանասիրաբար մարզվում էի նման իրադարձության մասնակցելու համար: Օլիմպիական չեմպիոնի կոչումը մնում է ողջ կյանքի ընթացքում: Բռնցքամարտիկի համար Օլիմպիական խաղերը սպորտային կարյերայի գագաթնակետն է»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |