Մարսելի փոխքաղաքապետն իր հանգիստն այս տարի անց է կացնում Հայաստանում և Արցախում

Մարսելի փոխքաղաքապետն իր հանգիստն այս տարի անց է կացնում Հայաստանում և Արցախում

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին և նրա ընտանիքի անդամներին:

Խոստմանը հավատարիմ` ամեն տարի Մարսելի փոխքաղաքապետը ողջ ընտանիքի ամառային արձակուրդը կազմակերպում է Հայաստանում: Այս տարի նրանք ընդլայնել են այցելությունների շրջանակը` ընդգրկելով նաև Արցախ աշխարհը:

Նախարար Հ. Հակոբյանը ողջունեց ներկաներին` բարձր գնահատելով ֆրանսահայերի և մասնավորապես Ֆրանսիայի Սենատի պատգամավորների ջանքերը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը Սենատի քվեարկությանը դնելու համար:

Նախարարը կարևորեց Ֆրանսիայի նախագահի պատրաստակամությունը նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող նոր օրինագիծ կդրվի Սենատի քվեարկությանը:

Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հ.Հակոբյանին հայապահպան գործունեության համար` առանձնացնելով հատկապես «Արի տուն» ծրագիրը, որով հարյուրավոր ֆրանսիահայ երիտասարդներ ճանաչում և սիրում են Հայրենիքը` կապվելով նրան ամրաամուր թելերով:

Ներկաները կիսվեցին նաև իրենց տպավորություններով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---