Ծաղկաձորում բացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի արձանը![]() 27 հուլիսի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում բացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Նրա խոսքով արձանի բացման ժամանակ տեղի է ունենալու մեծ ֆլեշ-մոբ, որտեղ թատրոնի և վարպետության դասընթացների մասնակիցները միասին կանեն մեծ աճպարարի և ծաղրածուի ամենահայտնի շարժումը: Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է, իսկ տեղադրման գաղափարը Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանինն է: Բացումը տեղի է ունենալու Ենգիբարյանին նվիրված մնջախաղի միջազգային փառատոնի կապակցությամբ: Գեղարվեստական ղեկավարն ուրախությամբ ասաց, որ դա լավ նշան է, և ցույց է տալիս, որ փառատոնը միշտ անցկացվելու է Ծաղկաձորում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |