Սեպտեմբերին հանրությանը կներկայացվի Մնջախաղի թատրոնի շենքի նախագիծը

Սեպտեմբերին հանրությանը կներկայացվի Մնջախաղի թատրոնի շենքի նախագիծը

PanARMENIAN.Net - Այս տարի սեպտեմբերին հանրության դատին կներկայացվի Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի եռաչափ նախագիծը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով, քաղաքապետարանից արդեն ստացվել է պաշտոնական թույլտվություն, և շինարարությունը, հնարավոր է, սկսվի նախագծի ներկայացումից առաջ: Շենքը տեղակայվելու է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, Տերյան-Պուշկին փողոցների հատման կետում:

Շինարարությունը տևելու է մոտ 6 ամիս: Դադասյանը հույս ունի, որ այդ շենքը կդառնա Երևանի խորհրդանիշներից մեկը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---