Ադրբեջանի փոխխոսնակը կրկին հայտարարում է, որ Բաքուն պատրաստ է վերսկսել պատերազմը![]() 27 հուլիսի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխխոսնակ, Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել պատերազմը Ղարաբաղում: «Եթե Հայաստանը թեկուզ ուշ, բայց ուշքի գա և ճիշտ ճանապարհի կանգնի, հնարավոր է, բանակցություններում որևէ համաձայնություն ձեռք բերվի: Պետությունը, նախագահն են կանգնած այս խոսքերի ետևում: Եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում չորդեգրի, մենք գերագույն հրամանատարի հրամանով կազատագրենք մեր հողերը: Դա վերադարձին միտված ծրագիր է, հասցված վնասի հաշվարկում և այլ հարցեր: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-Հասանովին է մեջբերել ԱՊԱ գործակալությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |